Զարմանալի չէ, որ կանայք և տղամարդիկ գնումների հարցում տարբեր նախընտրություններ ունեն: Այս փաստը ակտուալ է նաև ավտոմեքենաների հարցում, որտեղ երկու սեռերի նախընտրած ավտոմեքենաների ցուցակներն ընդհանրապես չեն խաչվում:

Ավտոմեքենաների վաճառքների խորհրդատվությամբ զբաղվող TrueCar.com ընկերությունը կազմել է կանանց և տղամարդկանց շրջանում 10 ամենանախընտրելի ավտոմեքենաների ցանկը, որը, հավատացած ենք, հետաքրքիր բացահայտումներ կանի ձեզ համար: Մասնավորապես, տղամարդիկ հանդիասնում են ինդուստրայի երկու ամենալավ վաճառվող մեքենաների` Ford F սերիայի մեքենաների և Chevrolet Silverado-ի գնորդներ, իսկ կանայք նախընտրում են ոչ թե սեդան, ինչպես բոլորին թվում է, այլ` ամենագնացներ:

Ավտոարտադրող ընկերությունները ավանդաբար իրենց առաջարկների մեծ մասը ուղղում են տղամարդկանց, ովքեր, ըստ վիճակագրության, մեծ թվով ավտոմեքենաներ են փոխում իրենց կյանքի ընթացքում, հետևաբար, ավելի շատ գումար են ծախսում ավտոմեքենաների վրա: Սակայն TrueCar.com-ը ցույց տվեց, որ կանայք նույնպես բավականին գումար են ծախսում սեփական ավտոմեքենայի համար, և նրանց «գնումները» ամենևին էլ էժան չեն:

Կանանց նախընտրելի ավտոմեքենաները 

Volvo S40- 57.9% 
Nissan Rogue- 56.9%
Volkswagen Eos-56.4%
Volkswagen Beetle-54.6%
Hyundai Tucson - 54.0%
Honda CR-V -53.4%
Toyota RAV4 - 53.0%
Nissan JUKE - 52.7%
Jeep Compass - 52.7%
Nissan Versa - 52.2%

Տղամարդկանց նախընտրելի ավտոմեքենաները

Porsche 911- 88.2%
GMC Sierra- 87.5%
Ford F-Series - 87.0%
Chevrolet Corvette-86.9%
Chevrolet Silverado -86.4%
BMW M3-85.1%
Audi S4-84.7%
Audi A8-84.4%
Cadillac Escalade EXT-84.3%
Maserati Granturismo-84.3%

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել