1in.am-ը գրում է.
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից դեկտեմբերի 26-ի ժամը 18:00-ի դրությամբ ազատ է արձակվել 866 դատապարտյալ:
ՀՀ ԱՆ ՔԿՎ ԱՊԿԲ բաժանմունքներում հաշվառված դատապարտյալներից, որոնց նկատմամբ կիրառելի է ՀՀ ԱԺ 03.10.2013թ. «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշումը, դատարանների և ԱՊԿԲ բաժանմունքների կողմից պատժի հետագա կրումից ազատվել է 1208 դատապարտյալ:
ՀՀ ԱՆ ՔԿՎ ԱՊԿԲ բաժանմունքներում հաշվառված դատապարտյալներից, որոնց նկատմամբ կիրառելի է ՀՀ ԱԺ 03.10.2013թ. «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշումը, դատարանների և ԱՊԿԲ բաժանմունքների կողմից պատժի չկրած մասը կրճատվել է 147 դատապարտյալի նկատմամբ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջից:



