1in.am-ը գրում է.

Նոր հետազոտությամբ պարզվել է, որ սպիտակ կամ մարդակեր շնաձկները կարող են ապրել մինչև 70 տարի՝ երեք անգամ ավելի երկար, քան նախկինում կարծում էին: Այս մասին հայտնում է BBC-ն:

Շնաձկներն օղակներ ունեն, որոնք կարելի է կիրառել կենդանիների տարիքը որոշելու համար: Դրանք նման են հատված ծառի տարեկան օղակներին, սակայն ի տարբերություն դրանց՝ շնաձկների մոտ առկա օղակները դժվար է տեսնելը:

Գիտնականները նշում են, որ որոշ շնաձկների մոտ օղակները հաշվելը հեշտացրել են ռադիոակտիվ տեղումները, որոնք գոյացել էին 50-60-ականներին ատոմային ռումբերի փորձարկումների արդյունքում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել