Lragir.am-ը գրում է.
ՄԱԿ Անվտանգության խորհուրդը վերջին մեկ ամսում երկրորդ անգամ չի կարողացել համաձայնեցնել բանաձևի նախագիծը, որով դատապարտվում են Սիրիայի օդուժի հարվածները Հալեպ քաղաքում: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ֆրանս Պրեսին: Գործակալության տվյալներով, Մեծ Բրիտանիայի առաջ քաշած նախագծում առաջարկվում էր դատապարտել ավիահարվածները, որոնց արդյունքում դեկտեմբերի 15-ից հետո զոհվել է ավելի քան 700 մարդ:
Ռոյթերզը, հղում անելով, անանուն դիվանագիտական աղբյուրին, գրում է, որ բանաձևն արգելափակել է Ռուսաստանի պատվիրակությունը, որն առաջարկել է տեքստից հանել ավիահարվածների մասին հիշատակումները:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/politics/view/93321
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



