Lurer.com-ը գրում է.

Գերմանիայի ֆուտբոլային միությունն ամփոփել է քվեարկության արդյունքները, որից պարզ է դարձել 2013թ-ին Գերմանիայի հավաքականի լավագույն ֆուտբոլիստի անունը: Այս մասին տեղեկացնում է միության պաշտոնական էջը:

Երրորդ անգամ անընդմեջ հավաքականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ Մեսութ Օզիլը. վերջինիս հաշվին գրանցվել է ձայների 30%-ը: Օզիլը գերազանցել է Ֆիլիպ Լամին (17,5%) և Թոմաս Մյուլերին (13,7%):

2013թ-ին Օզիլը Գերմանիայի ընտրանու կազմում անցկացրել է 6 խաղ, հեղինակել է 3 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել