- Որքա՞ն է մեզ մնացել ապրելու,- հարցրեց հանկարծ Ելենան:
- Եթե զգույշ լինենք` մի տարի կամ գուցե տարիուկես:
- Իսկ եթե անզգույշ լինենք:
- Միայն ամառը:
- Արի լինենք անզգույշ,- ասաց նա:
- Ամառը կարճ է:
- Ահա թե ինչ,- ասաց նա անսպասելիորեն կրքոտ:- Ամառը կարճ է: Ամառը կարճ է և կյանքը նույնպես կարճ է, բայց ի՞նչն է նրան դարձնում կարճ: Այն, որ մենք գիտենք, որ նա կարճ է: Արդյո՞ք թափառող կատուները գիտեն, որ կյանքը կարճ է: Արդյո՞ք գիտեն այդ մասին թռչունները: Թիթեռները: Նրանք կյանքը համարում են հավերժական: Ոչ ոք նրանց այդ բանը չի ասել: Ինչո՞ւ են մեզ դրա մասին ասել:
- Այդ հարցին շատ պատասխաններ կան:
- Գոնե մեկն ասա:
Մենք կանգնած էինք մութ սենյակում: Դռներն ու պատուհանները բաց էին:
- Դրանցից մեկն այն է, որ կյանքն անտանելի կլիներ, եթե այն լիներ հավերժ:
- Դու կարծում ես, որ այն կդառնար ձանձրալի՞: Ինչպես ասվածների՞ կյանքը: Դա ճիշտ չէ: Հաջորդն ասա:
- Կյանքում ավելի շատ դժբախտություն կա, քան երջանկություն: Այն, որ նա հավերժ չի, պարզապես գթասրտություն է:
Ելենան լռեց:
- Այդ բոլորը ճիշտ չէ,- վերջապես ասաց նա:- Եվ մենք դա ասում ենք միայն նրա համար, քանի որ գիտենք` մենք հավերժ չենք ու ոչինչ չնք կարող պահպանել: Եվ դրա մեջ չկա ոչ մի գթասրտություն: Մենք դա ինքներս ենք հորինել: Մենք դա հորինել ենք, որպեսզի հուսանք…

ԷՐԻԽ ՄԱՐԻԱ ՌԵՄԱՐԿ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել