Allsport.am-ը գրում է.
Այսօր գերմանական մամուլումտեղեկատվություն էր տարածվել, որ Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը կարող է կարիերան շարունակել Բունդեսլիգայում` մասնավորապես «Վոլֆսբուրգում»:
Հավաքականում Մովսիսյանի թիմակից, Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Советский Спорт»-ին տված հարցազրույցում մեկնաբանել է այդ տեղեկատվությունը: Հարցազրույցից մեկ հատված մեջբերված է ստորև:
-Հայաստանում թիմակիցները մտերիմ են նաև խաղադաշտից դուրս: «Բորուսսիայու՞մ» էլ է այդպես:
-Այո, իհարկե: Երբեմն մարզումներից հետո մենք ամբողջ թիմով ինչ-որ տեղ ենք գնում:
-Վերջին շրջանում լուրեր են շրջանառվում, որ Յուրա Մովսիսյանը կարող է գերմանական ակումբ տեղափոխվել: Ի՞նչ եք կարծում, նա կարող է հարմարվել Գերմանիային:
-Այդ հարցը պետք է տանք անձամբ Յուրային: Թեպետ ես մտածում եմ, որ բարձրակարգ ֆուտբոլիստները կարող են խաղալ ցանկացած թիմում: