1in.am-ը գրում է.

Կանադայի առողջապահության ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչները հաստատել են Հյուսիսային Ամերիկայում H5N1 թռչնագրիպից մահացության առաջին դեպքը: Այս մասին հայտնում է BBC-ն:

Առողջապահության նախարար Ռոնա Ամբրոզը հայտարարել է, որ դա առանձին դեպք է՝ նշելով, որ ռիսկը բնակչության համար ընդհանուր առմամբ ցածր է:

Նախարարի խոսքով՝ վիրուսից մահացած մարդը բնակվել է կանադական Ալբերտա նահանգում և վերջերս այցելել էր Պեկին:

Մահը վրա է հասել հունվարի 3-ին: Գրիպի առաջին ախտանշանները հայտնվել էին դեկտեմբերի վերջին՝ Պեկինից Վանկուվեր թռիչքի ժամանակ՝ նշել են պաշտոնյաները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2003-2013-ի դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում 15 երկրներում գրանցվել է H5N1 վիրուսով մարդկանց վարակման 649 դեպք, 384 մարդ մահացել է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել