Pressident.am-ը գրում է.

ԱԺ Ժառանուգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը վաղը կլքի Հայաստանը: Մեր ունեցած տեղեկություններով` նա վեց ամիս ժամանակով մեկնում է Ամերիկայի միացյալ նահանգներ` Բոստոնի համալսարաններից մեկում Դիվանագիտություն ուսանելու: Ըստ հավաստի աղբյուրների, վերջերս ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավարի պաշտոնը ստանձնած Զարուհին կուսակցության գրասենյակում ժամեր առաջ խմբակցության նիստ է հրավիրել, որի ընթացքում քննարկել են իր բացակայությունից հետո խմբակցության աշխատանքների հետ կապված որոշ հարցեր: Մեզ չհաջողվեց պարզել, թե մասնավորապես ինչ է քննարկվել այդ նիստի ընթացքում, քանի որ վերջինս չէր պատասխանում հեռախոսազանգերին: Նիստի, ինչպես նաև Զարուհու բացակայության հետ կապված ավելի մանրամասն տեղեկություններ իմանալու համար PressIdent.am-ը փորձեց կապ հաստատել Ժառանգություն կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանի հետ, սակայն նա մեր հեռախոսազանգին ի պատասխան ասաց, որ քաղաքում չէ և չի տիրապետում մանրամասներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել