1in.am-ը գրում է.
ԼՂՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Միխայիլի Բալասանյանի նկատմամբ սպանության փորձի դեպքով ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում 2014թ. հունվարի 8-ին ԼՂՀ քրեական օրենսգրքի 33-րդ, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով` մի խումբ անձանց կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու համար, մեղադրանք է առաջադրվել Արա Ռաֆայելի Ավետյանին և Սերգեյ Բորիսի Հարությունյանին, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնվել է անփոփոխ:
Նախաքննությունը շարունակվում է:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/regional_karabagh_242758.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



