1in.am-ը գրում է.

Սնոուբորդինգի և դահուկային մարզաձևի ամերիկյան ֆեդերացիան պայմանագիր է ստորագրել մասնավոր պահակախմբային ընկերության` Global Rescue-ի հետ` Սոչիի ձմեռային օլիմպիադայի ժամանակ մարզիկների անվտանգությունն ապահովելու համար: Մասնավորապես` արտակարգ պատահարների դեպքում նախատեսվում է գքրծի դնել տարհանման ծրագիրը: Այս մասին հաղորդում է USA Today-ը:

Ընկերության ղեկավար Դեն Ռիչարդսի խոսքերով` տարհանման համար նախատեսված են հինգ ինքնաթիռներ, որոնցից յուրաքանչյուրում երկու հարյուր մարդ կարող է տեղավորվել: Global Rescue-ի պահպանության ներքո կլինեն ընդհանուր առմամբ 375 մարդ, այդ թվում՝ մարզիկները, ֆեդերացիայի անդամները և հյուրերը:

Ռիչարդսը նշել է, որ ռուսական կողմի ձեռնարկած անվտանգության միջոցառումներն իրնքը «խելամիտ և բավարար» է համարում, սակայն իր ընկերությունը պետք է պատրաստ լինի արտակարգ դրությանը և մտադիր է տարորոշել, թե Սոչիում որտեղ կան անվտանգ ապաստարաններ ու հեռանալու կետեր:

ԱՄՆ ազգային օլիմպիական կոմիտեում հրաժարվել են մեկնաբանել, թե անվտանգության ինչ միջոցառումներ են նախատեսում: Սակայն դրա ներկայացուցիչ Մարկ Ջոունսը նշել է, որ մասնավոր ընկերությունների հետ պայմանագրեր կոմիտեի մակարդակով չեն կնքվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել