Aravot.am-ը գրում է.
Aravot.am-ի հարցին, մի՞թե Հայաստանը այնքան հարուստ է, որ «Եվրատեսիլ – 2014» երգի մրցույթի համար նախատեսված ծախսերը խնդիր չեն մեզ համար, ինչպես օրինակ՝ այն 12 երկրների պարագայում (Խորվաթիա, Սլովակիա, Չեխիա, Լյուքսեմբուրգ, Բուլղարիա, Կիպրոս, Սերբիա, Մոնակո, Անդորրա, Թուրքիա Բոսնիա եւ Հերցոգովինա), որոնք հրաժարվել են իրենց մասնակցությունը ցուցաբերել այդ մրցույթին, պատճառաբանելով ֆինանսական հնարավորությունները, «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը պատասխանեց. «Խնդիրը ոչ թե հարուստ երկրի, կամ հնարավորությունների մեջ է, այլ նրա, թե որքանով է այդ մրցույթը պոպուլյար տվյալ երկրում եւ դրանից էլ կախված՝ տվյալ հեռուստաընկերությունը արդյոք պատրաստ կլինի՞ գումար ծախսել դրա վրա, թե՞ ոչ: Հիմա մեզ մոտ այս մրցույթը պոպուլյար է, այսինքն` արդարացվում է իր բոլոր սպասումները ամեն տեսակետից եւ մարդիկ սպասում են նրան: Այդ երկրներում մրցույթը կորցրել է իր վարկանիշը եւ մարդիկ մտածում են, որ իմաստ չունի այդքան գումար ծախսել նրա վրա, որը չեն դիտելու ու, հետևաբար ավելի լավ է այդ գումարը ծախսեն ֆուտբոլային ինչ-որ առաջնություն ցույց տալու համար, կամ մասնակցեն այլ միջոցառման:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



