Haynews.am-ը գրում է.
Թուրքիայում ձերբակալվել է երկու մարդ, ովքեր անցնում են Հրանտ Դինքի սպանության նոր դատական գործով, փոխանցում է CNNTurk-ը։
Հունվարի 7-ին Տրապիզոնում ձերբակալվել է Զեյնել Աբիդին Յավուզը, ում անունը շրջանառվել է Դինքի սպանության ժամանակ։ Եվս մի հոգի՝ Օսման Հայալը, նույնպես ձերբակալվել է։ Օսմանը Յասին Հայալի անունն է, ով Դինքի սպանության առաջին գործով դատապարտվել էր ցմահ ազատազրկման։ Ձերբակալությունները կատարվել են Ստամբուլի դատարանի պահանջով։ Որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։
Դինքի սպանության գործով նոր դատավարություն իրականացնելու որոշում էր կայացրել Թուրքիայի վճռաբեկ 9-րդ դատարանը։ Գործը քննում է է Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 14-րդ դատարանը։
Նոր դատավարության ժամանակ քննվում է «հանցավոր խմբավորման» կողմից Դինքի սպանության իրականացման հնարավորությունը։
2012 թվականին Դինքի սպանության գործով դատարանը որոշում էր կայացրել, թե սպանությունը չի իրականացվել «հանցավոր խմբավորման» կողմից։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://haynews.am/hy/1389190513
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել