1in.am-ը գրում է.
Ֆրանսիայի նախկին առաջին տիկին ու երգչուհի Կառլա Բրունին չեղյալ է հայտարարել Կանադայում կայանալիք 2 համերգները՝ տոմսերի ցածր պահանջարկի պատճառով, հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները:
Լրագրողների տվյալներով՝ ապրիլի 23-ին Օտտավայում ծրագրված համերգին այս պահի դրությամբ ամրագրված է մոտ 100 տոմս:
Ինչպես հայտնում է AFP-ն, չեղյալ կհայտարարվի նաև ապրիլի 21-ին Քվեբեկում նախանշված համերգը:
Բրունիի շրջագայությունը սկսվել է 2013թ. աշնանը: Երգչուհին մտադիր է հանդես գալ ոչ միայն Ֆրանսիայում, այլև Շվեյցարիայում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Ավստրիայում, Գերմանիայում, Կանադայում:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_242659.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



