Lurer.com-ը գրում է.

«Ռոստովի» փոխնախագահ Ալեքսանդր Շիկունովն անդրադարձել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վարազդատ Հարոյանին, ով  Դուբայում  կմասնակցի «Ռոստովի» հավաքին:

«Տրանսֆերային առումով` մեզ մոտ  լռություն է: Մեզ հետ ուսումնամարզական հավաքին կմեկնի «Փյունիկի» ֆուտբոլիստ Վարազդատ Հարոյանը: Նրա հետ դեռևս պայմանագիր կնքված չէ, խնդիրը կլուծենք տեղում՝ Դուբայում: Կարևորը` ոչ ոք դեռևս չի լքում թիմը»,- Շիկունովի խոսքը մեջբերում է sport-express-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել