Esem.am-ը գրում է.

«Հարազատ թշնամի» սերիալում գլխավոր հերոսներից Տանոյին մարմնավորող Նարեկ Ներսիսյանի փոխարեն այժմ հանդես է գալիս  դերասան Արսեն Լևոնյանը: Այս փոփոխության մասին խոսեցինք Նարեկի և Արսենի հետ` պարզելու իրողությունը:

Պարզվում է` Նարեկ Ներսիսյանը մոտ օրերս կմեկնի Գերմանիա: Նրա փոխանցմամբ՝ երկրից մեկնում է անձնական և գործնական նպատակներով: «Առաջարկ ունեմ, որն ընդհանրապես կապված չէ դերասանության հետ: Գերմանիայում սկզբնական շրջանում միանգամայն այլ աշխատանքով եմ զբաղվելու, իսկ հետագան այնտեղ պարզ կդառնա: Կարծում եմ` պետք է այդ որոշումը կայացնեի` մի կողմից ստիպված, մյուս կողմից` հաշվի առնելով հետագան»,-նշեց Նարեկը, ով  չցանկացավ մանրամասնել, թե ինչ աշխատանքով է զբաղվելու: Գերմանիայում նա հյուրընկալվելու է բարեկամների մոտ:

Հայաստան վերադառնալու ժամկետների մասին դերասանը դժվարացավ խոսել. «Մի քանի ամիս հաստատ այնտեղ եմ լինելու: Ամեն բան էնտեղ կհստականա. գուցե ծրագրածից շուտ վերադառնամ Հայաստան»:

Նարեկի փոխանցմամբ՝ շատ կցանկանար Գերմանիայում ևս հանդես գալ որպես դերասան. «Երկու անգամ ներկա եմ եղել Բեռլինի կինոփառատոնին և շատ ուրախ կլինեմ, եթե հայտնվեմ գերմանական կամ եվրոպական ֆիլմերում, սակայն դրա համար շատ կապեր են պետք: Բնականաբար, միանգամից չեմ կարող գերմանական ֆիլմարտադրություն մտնել»:

Տանոյի նոր դերակատարի մասին խոսելիս Նարեկը նշեց, որ իր համար սպասելի էր Արսեն Լևոնյանի ընտրությունը: «Կարող եմ ասել, որ ինտուիտիվ զգացել եմ ու մտածել, որ գուցե Արսենն է լինելու իմ դերում»,-եզրափակեց Նարեկը, ով մեկնելու պատճառով այլևս չի խաղա նաև Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել