Lurer.com-ը գրում է.

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին քննադատել է Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին: Ֆուտբոլիստի խոսքով` պորտուգալացի մասնագետը նշանակալից ներդրում չի կատարում համաշխարհային ֆուտբոլում:

«Մոուրինյուն կենտրոնանում է միայն խաղի արդյունքի վրա: Նա իրեն յուրահատուկ է համարում, քանի որ  տարբեր երկրներում բազմաթիվ տիտղոսներ է նվաճել, սակայն ինձ դուր չի գալիս Մոուրինյուի թիմերի խաղաոճը: Ո՞վ է հիշում «Ինտերը», որը 2010թ-ին  հաղթեց Չեմպիոնների լիգայում: Կարծում եմ` նա ժառանգություն չի թողել: Ուրախ եմ, որ խաղում եմ «Բարսայում»` իր խաղային փիլիսոփայությամբ»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել