Carbon Aerogel The New Lightest Material

Չինաստանի Չյաձյանի համալսարանի գիտնականների թիմը ստեղծել է աշխարհի ամենաթեթև նյութը:
Այս գերթեթև նյութը կոչվում է գրաֆենային աերոգել, խտությունը կազմում է ընդամենը 0.16 մգ քառ. սմ-ում ու դրա մեկ վեցերորդ մասը օդ է:

Գրաֆենային աերոգելը, որ կազմված է գրանիտից ու ածխածնային նանոխողովակներից, կարող է իր ծավալից 900 անգամ ավելի ծանրություն ներծծել: Չյաձյանի համալսարանի պրոֆեսոր Գաո Չաոն նշել է, որ գրաֆենային աերոգելն իր կառուցվածքով նման է ածխածնային սպունգի: Այն այնքան թեթև է, որ նույնիսկ խոտի տերևի վրա դնելիս այն չի ճկվում դրա ծանրությունից: Չաոն նշել է նաև, որ այս նոր թեթև նյութը կարելի է օգտագործել շրջակա միջավայրի մաքրման համար, ինչպես օրինակ, մաքրել ջուրը՝ ներծծելով դրա մեջ թափված նավթը:
Պետք է նշել, որ գրաֆենային աերոգելի ստեղծման աշխատանքները սկսել են դեռևս 1980-ականներին:
Գրաֆենային աերոգելը կազմված է նանոմետրի չափ ունեցող մասնիկներից, որոնք իրար են կապված կովալենտ կապով: Դրանք կարողանում են բավականին մեծ ծավալով հեղուկ կլանել ու բարձր ծակոտկենություն ունեն, որը 100նմ շառավղում ավելի քան 50% է կազմում: Սրանցից հաճախ հատուկ «թղթեր» են արտադրում: Կախված դրա խտությունից` գրաֆենային աերոգելը կարող է էլեկտրականություն հաղորդել, որի շնորհիվ դրանից արտադրված թղթերը կարող են կարևոր նշանակություն ունենալ էլեկտրոդների ու դիոդների ստեղծման համար: Դրանց էլեկտրական ունակության չափը կարող է հասնել հազարավոր  ֆարադի:

Իսկ «Աերոգել» տերմինը վերաբերում է սինթետիկ ծակոտկեն գերթեթև նյութին, որտեղ հեղուկ զանգվածը փոխակերպված է գազայինի, որը նաև անվանում են «սառած ծուխ»:

Carbon Aerogel The New Lightest Material

Carbon Aerogel The New Lightest Material

Carbon Aerogel The New Lightest Material

Carbon Aerogel The New Lightest Material

Carbon Aerogel The New Lightest Material

Carbone Aerogel The New Lightest Material

Carbon Aerogel The New Lightest Material

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել