Life.panorama.am-ը գրում է.

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան Forbes-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է առաջին հորիզոնականը, որտեղ հայտնվել են մինչև 30 տարեկանը լրացած, սպորտի հետ կապված ազդեցիկ, տաղանդավոր և հայտնի մարդիկ: Forbes-ը հայտնում է, որ Շարապովան ունի սպորտային տաղանդ, սեքսուալ գրավչութուն, գեղեցիկ արտաքին և ձեռնարկատիրական ընդունակություններ:
Տարեկան 29 մլն դոլար եկամուտից 23 մլն-ը նա վաստակել է Nike, Porsche, Samsung և այլ հայտնի ընկերությունների հետ կնքած գովազդային պայմանագրերի շնորհիվ: Պարբերականը հայտնում է նաև, որ 2013թ-ին Շարապովան ձեռնարկել է Sugarpova անունը կրող կոնֆետների վաճառքը, որի ընդհանուր տարեկան վաճառքի ծավալները գերազանցել են 6 մլն դոլարը:
Ընդհանուր առմամբ ցուցակում հայտնվել են պրոֆեսիոնալ սպորտսմեններ և երիտասարդ ձեռնարկատերեր և այլ մասնագետներ, որոնք զգալի ազդեցություն ունեն սպորտային աշխարհում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2014/01/08/maria-sharapova/68554
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



