
Հազարից մեկ որոշեցի հեռուստացույց նայել և նայելու առաջին վայրկյանններից շատ լավ սկսեցի հասկանալ այն մարդկանց, ովքեր ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ հրաժարվել են հեռոււստացույց նայել: Հասկացա, որ մեր հեռուստատեսությունը իր մակարդակով դեռ քարե դարից առաջ չի եկել, և մեկ ժամ հեռուստացույց նայելով պարզապես քայքայում ենք մեր նյարդերը: Նայածս հաղորդումը Շանթի «Իմ անունն է» նախագիծն էր: Ոչինչ չեմ կարող ասել այն մարդկանց մասին, ովքեր ինքնակամ գնում են այդ հաղորդմանը մասնակցելու, որովհետև ամեն մարդ ինքն է որոշում թույլ տալ իրեն ծաղրել թե ոչ: Բայց այ ժյուրիի մասին չխոսել չեմ կարող: Հաղորդման «պատվավոր» ժյուրիի կազմում են մեր «արվեստագետ» կոչեցյալները`Ավետ Բարսեղյանը, Վիոլետ Գրիգորյանը, Սերգեյ Դանիելյանը և Անդրեն: Մարդիկ, ովքեր մեկը մյուսից անտաղանդ, անմակարդակ ու աննորմալ են, քննում են երիտասարդների, գնահատում են նրանց տաղանդը և մի բան էլ իրենց իրավունք են վերապահում ծաղրել այդ երեխաներին, նվաստացնել: Իրենց անմակարդակ հումորներով նրանք ծաղրում են 10-13 տարեկան երեխաների, որոնք հնարավոր է դրանից այնպես կոտրվեն, որ ամբողջ կյանքի համար հետք մնա: Վիոլետ Գրիգորյանի ու Սերգեյ Դանիելյանի նմանները իրենց թույլ են տալիս ծաղրել 14 տարեկան աղջիկ երեխաների: Այ «տաղանդներ», ձեզ հայելու մեջ տեսել եք, լսել եք հասարակության կարծիքը ձեր բազմազան տաղանդների մասին^ Անդրե, դե որտեղից 15 տարեկան տղան իրեն թույլ տա քո «սանրվածքից»: Նայում ես ժյուրիին, ոնց որ քնից արթնացած, առանց սանրվելու եկած նստած լինեն, մի բան էլ երեխաների հագուկապն ու սանրվածքներն են ծաղրում......չեք հասկանում, որ այդ երեխաները շատ փխրուն հոգեբանություն ունեն, որ ձեր նմանների կարծիքը նրանց համար կարևոր է, և ամեն մի անզգույշ բառը, ամեն մի ծիծաղը, էլ չեմ ասում ձեր գռեհիկ ու անմակարդակ հումորները, նրանց կաշկանդում ու անվստահ են դարձնում: Ուր է նայում Շանթի տնօրինությունը, երբ իր հաղորդման շրջանակներում մարդկանց ծաղրում ու նվաստացնում են ծաղրի արժանի ժյուրիիի անդամները: Ուր ենք նայում մենք հեռուստադիտողներս, այդ երեխաների ծնողները^ Ինչու ենք այս ամենը հանդուրժում, ինչու պետք է մի քանի հղփացած ներ ծաղրեն մեզ???