
1935թ.-ի հունվարի 8-ին Միսիսիպիի Տուպելո բնակավայրում ծնվեց աշխարհահռչակ, լեգենդար երաժիշտ, ռոքենռոլի արքա ու բոլոր ժամանակների սրտակեր Էլվիս Փրեսլին: Շատերն են փորձել կրկնօրինակել Էլվիսին, սակայն նրա կերպարն ու տաղանդն անկրկնելի է ու միշտ կենդանի: Ստորև դիտեք նրա լուսանկարներն ու ունկնդրեք նրա ամենագեղեցիկ երգերից մեկը՝ «Love me tender» ստեղծագործությունն ու ընթերցեք թարգմանությունը: 







Սիրիր ինձ քնքշորեն,
Սիրիր ինձ քաղցրաբար,
Ինձ երբեք բաց չթողնես:
Դու ամբողջացրել ես իմ կյանքն
Ու ես այնքա՜ն սիրում եմ քեզ:
Սիրիր ինձ քնքշորեն,
Սիրիր ինձ իսկապես,
Իմ բոլոր երազանքները կատարվել են,
Քանի որ սիրում եմ, սիրելի՛ս,
Ու ընդմիշտ կսիրեմ քեզ:
Սիրիր ինձ քնքշորեն
Սիրիր ինձ երկար,
Տար ինձ դեպի քո սիրտ,
Քանի որ դրան եմ ես պատկանում,
Ու երբեք չեմ հեռանա:
Սիրիր ինձ քնքշորեն,
Սիրիր ինձ, սիրելիս,
Ասա, որ իմն ես`
Ես քոնը կլինեմ կյանքի բոլոր տարիներին,
Մինչև վերջը ժամանակի:
Երբ երազանքս վերջապես կատարվի,
Սիրելիս, սա գիտեմ հաստատ՝
Երջանկությունը կհետևի քեզ`
Ուր էլ որ գնաս:
Նրա երգերի ամբողջական ցանկը կարող եք ունկնդրել այստեղ:



