Հատուկ մեր բանակը սպանդանոց անվանողների, պանիկյոռների, ղզիկների ու բանակն «իրականումատիպ» ուժերի համար. 2013 թվականը ՀՀ ԶՈւ-ի համար դարձել է իր գոյության ընթացքում ամենաքիչ զոհերի տարի:
Սակայն եթե հիշում եք, աղմուկն ու ռեզոնանսը բանակի շուրջ անցած տարի աննախադեպ էր ու, ի հեճուկս տարբեր ֆեյք պրոֆիլների ու ֆեյք հոգիների, դրա պատճառը պարզապես նրանում էր, որ 2013-ին ֆեյսբուքյան օգտատերերի քանակը կտրուկ աճեց, ինչից էլ աճեց փչացած հեռախոսի էֆֆեկտով ռեզոնանսի պոտենցյալը:
Ի՞նչ խոսք, 30 հոգին էլ սարսափելի շատ թիվ է, առավել ևս, որ դրանցից առնվազն 11-ից հաստատ կարելի էր խուսափել (սպանություններ ու ինքնասպանություններ): Անշուշտ, ամեն մարդկային կյանք անգին է, ուղղակի ողջ հարցը նրանում է, թե մենք հարցին ինչ կողմից ենք նայում. ասել է թե, մարդ կա, ում համար խիստ կարևոր է, որ 5 տարվա մեջ մեր կորուստները նվազել են մոտ 2,5 անգամ, ու դա եղել է տարեցտարի, իսկ մարդ էլ կա, որ տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով դրան կարևորություն չի տալիս:
Առակս ինչ կցուցանե. բանակը էն թեման ա, որ պահանջում է կոմպետենտ մոտեցում ու հավասարակշռված լուսաբանում, իսկ եթե գործին խառնվում են պրոֆաններ ու հիստերիկներ, ապա փոխանցում են նեգատիվը հասարակությունը: Կարծում եմ, որ ժամանակն է սկսել այ նման բաների դեմ պայքարելու:
Հ.Գ. հատուկ շնորհակալություն eMedia.am-ին ու Razm.Info-ին` ինֆոգրաֆիկայի ու զոհերի ստատիստիկայի համար:
Կից նյութն այստեղ




