Lragir.am-ը գրում է.

Google ընկերությունը հրաժարվել է ավտոբուսներից և իր աշխատողներին Կալիֆորնիայի գրասենյակ է տանում մոտորանավով, գրում է CNET-ը:

Գուգլը 149 տեղանոց մոտորանավը վարձակալել է Սան Ֆրանցիսկոյի նավահանգստում: Այն երկու երթ է իրականացնում դեպի Սիլիկոնային հովիտ:

Գուգլում նշել են, որ նոր փոխադրամիջոցի օգտագործումը փորձարկում է: Ինտերնետ ընկերությունը որոշել է հրաժարվել ավտոբուսներից Սան Ֆրանցիսկոյի բնակիչների բողոքի պատճառով: Ցուցարարները դժգոհ են քաղաքում կյանքի թանկացումից: Նրանք վստահ են, որ թանկացումը կապված է քաղաքում բարձր տեխնոլոգիական խոշոր ընկերությունների և նրանց բազմահազար աշխատակիցների առկայության պատճառով:

Գուգլի շտաբ-բնակարանը Մաունթին Վյու քաղաքում է՝ Սան Ֆրանցիսկոյի ծոցի հարավում: Ընկերության գլխավոր գրասենյակում 10 հազար մարդ է աշխատում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել