Life.panorama.am-ը գրում է.
Եվրոպայի «ամենականաչ» մայրաքաղաք է ճանաչվել դանիական Կոպենհագենը: Եվրոպական հանձնաժողովը բարձր է գնահատել Դանիայի մայրաքաղաքի իշխանությունների էկոլոգիական քաղաքականությունը՝ հեծանիվների օգտագործման կտրուկ ավելացումը, մթնոլորտ արտանետվող թունավոր գազերի քանակի նվազեցումը, ինչպես նաև քաղաքում կանաչ գոտիների՝ այգիների և պուրակների ընդլայնումը:
Էկոլոգիայի հարցերով եվրահանձնակատար Յանես Պոտոչնիկը շնորհավորել է Կոպենհագենի իշխանություններին և ընդգծել, որ մնացած բոլոր քաղաքները պետք է օրինակ վերցնեն Դանիայի մայրաքաղաքից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2014/01/08/kopenhagen/68600
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



