Pastinfo.am-ը գրում է.
ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ ամանորին ընդառաջ ՀՀ սահմանային անցակետերով կոկորդիլոսների ներկրման նոր դեպք չի գրանցվել:
Այլ կերպ ասած` հայաստանցիներս, փաստորեն, բավարարվել ենք մինչ այդ ներկրված 3 կոկորդիլոսներով, և դրանց պահանջարկը հայաստանյան ճոխ սեղաններին այնքան էլ մեծ չի եղել:
Թեև, հիշեցնենք` նախապես հայտարարվում էր աննախադեպ մեծ պահանջարկի, լրացուցիչ պատվերների և ևս 12 կոկորդիլոս ներկրելու մտադրության մասին: Հիշեցնենք` ամանորին ընդառաջ SAS սուպերմարկետների ցանցը ներկրել էր 3 հատ 12 կիլոգրամանոց ապխտած կոկորդիլոս ԱՄՆ-ից: Խանութում դրանց արժեքը 380 000 դրամ էր: Այսինքն` 1 կգ-ը շուրջ 31 600 դրամ:
Նյութի աղբյուր՝ http://www.pastinfo.am/hy/node/30391
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



