Ձեռքերս դողում են, ես խենթանալու աստիճան կարոտ եմ զգում, բայց դա դու չես, այլ այն հին, իսկական ու կեղծ դիմակից զուրկ տղան, ես կարոտում եմ նրան, նրա ժպիտը, նրա նույնիսկ ձայնը, որ հիմա էլ չկա, հոգիս լարված չի ուզում տեսնել քեզ, որ ավելի չհիասթափվեմ, որ ատելությամբ չլցվեմ, բայց ինչու՞ ատել, արդյոք դու այնպիսի մի բան ես արել, որ պետք է ատեմ քեզ, ոչ դու ոչինչ էլ չես արել ինձ, պարզապես ես քեզ գերագնահատել էի, ունեի ճղճիմ սպասումներ որոնք դու չարդարացրեցիր, և ինձ վերջնական ոչնչացրիր ու տապալեցիր իմ ներքին ձգտումներն ու սիրել սովորելու երազանքները...այժմ ես ոչ մեկի ու ոչինչի կարիքը չունեմ, բացառությամբ այն խենթի՝ ում ես այդքան շատ էի սիրում...այն հին իսկականին և ոչ կեղծված քո կլոնին, այդքան հիմար կրկնօրինակի, չստացված կրկնօրինակի, վերադարձրու այն ինչ դու կայիր կամ և կործանվիր ինձ էլ քեզ հետ տանելով, միայն թե սպասիր ճամպրուկս վերցնեմ…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել