Ինքներդ ձեզ ընդդիմադիր համարող հարգելի հայաստանաբնակ հայեր, դադարեցրեք իրար միս ուտելը: Ազնվությամբ եմ ասում, բացի տխուր երևույթ լինելուց, դա նաև տգեղ երևույթ է: Դուք իրար մեջ կիսելու բան չունեք, ձերը միայն պայքարն է այսօրվա տգետ իշխանական համակարգի դեմ: Ձեզանից ով ինչ ունի ձեռքին ու ուժը ինչքանով բավարարում է, պիտի խփեք այս տգետներին, որ երկիրը ազատեք դրանցից: Իսկ դրա փոխարեն դուք առավել եռանդով իրար եք խփում: Ինչո՞ւ եք այդքան անկազմակերպ ու անհետևողական: Չէ, կներեք լավ էլ հետևողական եք իրար կյանքը թունավորելու համար: 
Լավ էլի, մի քիչ խելք հավաքեք՝ հանուն ինքներդ ձեզ, հանուն ձեր սերունդներին, հանուն մեր երկրին ու մեր ժողովրդին, դադարեցրեք իրար քարկոծելն ու մրոտելը: 
Մի արեք բաներ, որոնց համար հետո շատ-շատ պիտի զղջաք: Կյանքը շարունակվելու է, ու վաղը, մյուս օրը իրար երեսի եք նայելու, հաստատ ամաչելու եք այսօրվա այս պառակտված ու իրար թշնամացած վիճակից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել