Esem.am-ը գրում է.

Մինչ դու նախապատրաստվում էիր  Ամանորին, ես շարունակում էի հարցուփորձ անել հայտնիներին: ESem.am-ը կազմել է տոնական բլից հարցեր, որոնք այս անգամ բաժին հասան երգչուհի Հասմիկ Կարապետյանին:


Սիրում եմ Ամանորըորովհետև այն նոր ապրումներ է բերում, նոր հույզեր, նոր սեր:)

Չեմ սիրում  Ամանորըորովհետև մարդիկ խելակորույս ուտելիք են հայթայթում, Նոր տարվա գնումներ անում, հետո թափում: Ինձ Համար Ամանորը չի կարող ուտելիքի տոն լինել:

Առաջինը շնորհավորում եմ սիրելի էակին:) 

Տարվա մեջ միակ անգամ հանդիպում եմ ուսուցչուհիներիս:

Ամանորի գիշերը  սպասում եմ անակնկալի:

Ամանորն ինձ համար հրաշք է, սպասումների, կախարդության, խորհրդավոր տոն:

Ամանորին միշտ  երազանքներ եմ մտապահում: Նույնիսկ այդպիսի ավանդույթ ունեմ. թղթի վրա գրում եմ երազանքներս, պահում շատ խորը, անհասանելի մի տեղ, որպեսզի ոչ ոք չկարդա և սպասում եմ, որ դրանք կատարվեն:

Ձմեռ պապիկը շատ բարի պապիկ է:

Ամանորի սեղանից օգտվում եմ ընդեղենից:)

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել