Operativ.am-ը գրում է.

«Միսս Վենեսուելա» 2004 Մոնիկա Սպիրին և նրա ամուսնուն`իռլանդացի Թոմաս Բերին սպանել են երկուշաբթի օրը երեկոյան:  Ըստ նախնական տվյալների`զույգը  ավազակային հարձակման զոհ է դարձել: Վնասվել  է նաև նրանց 5-ամյա դուստը,վնասվել է երեխայի ոտքը: 

Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, դեպքը տեղի է ունեցել   Պուերտո-Կաբելլո և Վալենսիա քաղաքներով անցնող մայուղում: Ոստիկանները հայտնաբերել են Մոնիկա Սպիրին պատկանող ավտոմեքենան, որի մեջ են եղել երկու զոհերն ու վիրավոր երեխան, ում անմիջապես տեղափոխել են հիվանդանոց:

Նախկին «Միսս Վենեսուելա», 29-ամյա Սպիրն աշխատում էր ամերիկյան  իսպանալեզու « Telemundo »  հեռուստաալիքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել