Տոները դեռ չանցած էլի ագրեսիվացանք, ընկանք էս խեղճ ֆեյսբուքի ջանին: Հիմա էլ աղմուկ է բարձրացել, թե ինչու էին տաղանդաշատ դերասաններ Արմեն Էլբակյանն ու Տիգրան Ներսիսյանը ամպհովանին պահել ՀՀ նախագահի և Վեհափառի գլխավերևում Սուրբ Ծննդյան օրը: Բայց մի պահ սառը ջուր խմեք ու արդար տրամաբանեք`
1. Նախ պետք է գնահատել, որ այս Սուրբ օրը նախագահը իրեն շրջապատել էր ոչ թե օլիգարխներով, այլ արվեստագետներով:
2. Ուրախացեք և հարգեք այս արվեստագետներին, որովհետև երկուսն էլ ապացուցեցին, որ աղանդավոր չեն, թեպետ նրանց անունները այս կամ այն առիթով անընդհատ շահարկվում էր որպես հայտնի աղանդավորներ:
3. Չգիտեմ, ով որքանով է քրիստոնյա, բայց սա մեր գլխավոր և ամենասուրբ տոնն է ու տոնի արարողության հետ կապված ամոթ է, եթե մեղք չհամարենք, հայհոյելը, ծաղրելն ու անարգելը:
4. Պետք է գնահատել, որ մեր Եկեղեցին այն եզակի վայրն է, որտեղ ընդդիմություն ու իշխանություն չկա, ակտիվիստ ու պասիվիստ չկա, բոլորը հավասար են ու այդ ամպհովանին ամեն ոք կարող էր բռնել:
5. Եվ վերջապես, եթե այս արվեստագետների համար պատիվ է իր երկրի հոգեւոր առաջնորդի ու նախագահի կողքին կանգնել ու միասին Սուրբ Ծննդյան ավետիսով ուրախանալ, դուք ի՞նչ եք թունոտել ու վիրավորվել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sarafyan.hrant
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել