-Նրանք վստահ են, որ եկել են, որպեսզի հզորացնեն և մեծացնեն իրենց ոգիները և որքան հասցնեն մեծացնել այն իրենց կյանքի ընթացքում, այնքան մահանալիս ավելի մեծ ոգով կմիանան իրենց ազգի հավաքական ոգուն և կմեծացնեն այն, այդ պատճառով նրանք ամեն վայրկյան և՛ իրենց մտածումներում, և՛ իրենց գործերում օգտագործում են իրենց ոգու մեծացման համար ՝ միաժամանակ տեսնելով, թե իրենց շնորհիվ ինչպես է մեծանում ազգի ոգին:
- Կարելի՞ է ասել, որ նրանք վերջում միանալով ազգի հավաքական ոգուն՝ հզորացնում են և մեծացնում այն, ինչպես բոլոր առվակներն ու ջրերն են ի վերջո թափվում մայր գետի մեջ՝ վարարացնելով ու մեծացնելով այն:
- ճիշտ նկատեցիր, իսկ ազգի հավաքական ոգին ձուլվում է մոլորակի ոգու հետ, և այդ միախառնումներից էլ որոշվում է մոլորակի վարքը, կախված, թե որ տեսակ ոգին է գերակշռող, նման այն բանին թե ինչպես են քո նշած մայր գետերը ի վերջո թափվում մայր օվկիանոսի մեջ:
-Իսկ ինչպե՞ս են նրանք գալիս այս աշխարհ:
-Առանձնանալով ազգի հավաքական ոգուց՝ նրանք գտնում և սերմանվում են բնականաբար միայն և միայն իրենց տեսակին համապատասխան արյան մեջ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=417983804999085&set=a.320032791460854.1073741835.100003624084914&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել