Shamshyan.com-ը գրում է.
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Մարտունու քննչական բաժանմունքում քննիչ Մանուկյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է այսօր` հունվարի 7-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Mercedes մակնիշի 50 CC 444 համարանիշի ավտոմեքենան վարել էր Երանոս գյուղի բնակիչ 26-ամյա Սերյոժա Կարապետյանը, որը ավտոմեքենայով բախվել էր ծառին ինչի հետևանքով էլ տեղում մահացել էր: Իսկ ուղևորը նույն գյուղի բնակիչ 21-ամյա Հակոբ Մխեյանն է, որը գյուղացիների օգնությամբ դուրս էր բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Մարտունու բժշկական կենտրոն, այնտեղից էլ` Երևան:




Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



