Lurer.com-ը գրում է.

Ուզբեկստանի նախագահի ավագ դուստր Գյուլնարա Կարիմովան թողարկել է նոր տեսահոլովակ՝ «Yonimda boling» երգի հիման վրա: Այս մասին հայտնում է rosbalt.ru- ն:

Գյուլնարա Քարիմովան պրոֆեսիոնալ երաժշտությամբ սկսել է զբաղվել 20 տարեկանից: Նա նաև բազմաթիվ բանաստեղծությունների և երգերի հեղինակ է:

Նախօրեին կազմակերպած «Շուկայական առաջնորդ» մրցույթի արդյունքներով՝ Գյուլնարա Քարիմովան դարձավ ամենահեղինակավոր քաղաքական գործիչների վարկանշային ցուցակի առաջատարը, ով ակտիվորեն պայքարում է հոր աթոռի համար:

Երկրորդ հորիզոնականն էր զբաղեցնում նրա հայրը՝ պետության ղեկավար Իսլամ Քարիմովը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին ուզբեկական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը ծեծի է ենթարկել իր դուստր Գյուլնարային, ինչը կապված էր վերջինիս նախագահական հավակնությունների հետ: Այնուամենայնիվ, Գյուլնարա Կարիմովան դիտարկվում է որպես գործող նախագահ, 75-ամյա Իսլամ Կարիմովի (իր հոր) հնարավոր իրավահաջորդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել