2014 թվականը էպիկական է լինելու ֆանտաստիկ տարբեր ֆիլմերի սպասված պրեմիերաների քանակով: Համաշխարհային մասշտաբի կինոգիգանտները ձեռնամուխ են եղել լույս աշխարհին ձոնել մի շարք թանկարժեք ֆիլմեր` բիբլիական ապոկալիպսիսի, տիեզերական ճանապարհորդությունների և արհեստական բանականությունների, ապստամբությունների մասին: Նոր հորիզոններ են բացվելու նաև սուպերհերոսների ժանրի համար: Եվ այսպես, Ձեզ կներկայացնենք այս տարվա ամենաաղմկահարույց ու սպասված ֆանտաստիկ ֆիլմերի պրեմիաները` ըստ նրանց թողարկման ժամկետների:
Հունվար

Պարոնորմալ ակտիվություն. նշվածները/Paranormal Activity: The Marked Ones (հունվարի 3)
Այս անհավանական երկար ձգվող սարսափ ֆիլմերի սերիան այս անգամ նոր թարմացում է ստանում, և օքսֆորդյան մի խումբ ուսանողներ փորձելու են պարզել, թե ինչու է իրենց դասընկերներից մեկի մոտ անսպասելիորեն սուպերունակություններ ի հայտ եկել: Կինոքննադատներն ասում են, որ այս մի ֆիլմը էականորեն լավը կլինի, քան նախորդն էր, ու թարմ շունչ կմտցնի ցիկլի մեջ:

Հերակլեսի լեգենդը/The Legend of Hercules (հունվարի 10)
Twilight-ի աստղ Քելան Լուցը հանդես կգա այս լեգենդար կիսաստծո դերում: Ըստ սյուժեի՝ Հերակլեսին վաճառում են որպես ստրուկ, և նա դառնում է գլադիատոր: Կինոքննադատները այդքան էլ հիացած չեն այն գաղափարից, որ սցենարիստներըՀերակլեսին կարծես խառնել են Սպարտակի հետ, բայց, ինչևէ, ֆիլմի մարտական տեսարաններն ու էֆֆեկտները խոստանում են տպավորիչ լինել:
Փետրվար
Լեգոյի կինոն/The LEGO Movie (փետրվարի 7)
Մենք դեռ երկար ենք սպասելու, մինչ կտեսնենք իրական Սուպերմենին, Բեթմենին և Սփայդերմենին` իրական գեղարվեստական ֆիլմում, բայց Լեգոյի տեսքով տեսնել նրանց միասին հաստատ կկարողանանք: Այս անիմացիոն ֆիլմում հերոսները պայքարում են բիզնես տիրակալի դեմ, որպեսզի փրկեն աշխարհը: Ըստ սյուժեի՝ լեգոյի հասարակ ֆիգուրին շփոթում են Շինարարների տիրակալի հետ ու ներքաշում արկածների մեջ: Հավանաբար կարելի է փաստել, որ այս աշխատանքը կդառնա տարվա լավագույն կատակերգություններից մեկը:
Ռոբոտ ոստիկանը/RoboCop (փետրվար 12)
1980-ականների ֆանտաստիկ լավագույն մարտաֆիլմերից մեկը իր երկրորդ կյանքն է առնում 30 տարի անց: Նոր ֆիլմում պատմությունն արդեն ոչ այնքան կորպորատիվ պատերազմների մասին է, որքան մարդկանց վախի` առ ռոբոտները: Կինոքննադատները սկզբում այդքան էլ լավատես չէին այս պրոյեկտի ապագայի նկատմամբ, բայց աստեղային անձնակազմը, որը ներգրավել են ֆիլմի ստեղծողները, արդեն ավելի քան բավարար է ֆիլմը դիտարժան դարձնելու համար:
Մարտ

300. Կայսերության ծագումը/300: Rise of an Empire (մարտի 7)
Զաք Փրիքվելի հանրահայտ՝ 300 սպարտացիների մասին կինոնկարի փրիքվելը արդեն իսկ խիստ խոստումնալից ու սպասված է` դատելով դրա թրեյլերից: Այս ֆիլմը էլ ավելի է հեռանում իրական պատմությունից և դառնում ֆանտաստիկ ժանրին ավելի մոտիկ: Երկրորդ ֆիլմում Քսերքսեսը կվերածվի իսկական աստծո` բարդ ծիսակարգ անցնելուց հետո:
Ֆիլմի մյուս առանձնահատկությունը այն է, որ էկրանավորման դիմակայությունը կարծես թե կառուցվում է Եվա Գրինի և Լենա Հիդիի մարմնավորած հերոսների միջև, ինչն, անկասկած, խոստումնալից է: Սակայն անգամ նման ուժեղ դերասանական կազմը թույլ չի տալիս, որպեսզի այս ֆիլմում կիրառված հատուկ էֆֆեկտներն ու համակարգչային գրաֆիկան դադարեն հանդիսանալ դրա հիմնական կոմպոնենտը:

Նոյ/Noah (Մարտի 28)
The Wolverine-ի ռեժիսորական աթոռը զբաղեցնելու փոխարեն, Դարրեն Արոնոֆսկին գերադասեց բիբլիական Նոյի մասին ֆիլմի էկրանավորման ռեժիսուրայով զբաղվել, որում նորից կպատմվի Համաշխարհային ջրհեղեղի մասին: Պետք է խոստովանել, որ Արոնոֆսկին իրոք իր յուրովի մոտեցում է դրսևորել այս պատմությանը` ավելացնելով վեցձեռքանի հրեշտակների և այլ միֆիկական արարածների հետապոկալիպտիկ աշխարհին:
Ֆիլմի մասին լույս տեսնող մանրամասները պարբերաբար առաջացնում էին տարբեր կրոնական կազմակերպությունների զայրույթը, որոնք ամենևին էլ հիացած չէին Արոնոֆսկու՝ նման ազատ մոտեցումով աստվածաշնչյան այս պատմության նկատմամբ, որն ի դեպ բերել է նրան, որ ֆիլմը չի ավարտվում այնպես, ինչպես ավարտվում է պատմության բնօրինակը: Դա հանգեցրեց նրան, որ կինոարտադրող ընկերության, հասարակության տարբեր շերտերի ու ռեժիսորի միջև անդադար պատերազմ սկսվեց և մինչ օրս էլ պարզ չէ, թե ֆիլմը լույս կտեսնի հենց ռեժիսորական տարբերակո՞վ, թե ստուդիականով:

Ուրվականներով տունը 2/A Haunted House 2 (մարտի 28)
Եթե դուք դեռ տեղյակ չէիք, որ Մարլոն Ուայենսն է նկարահանում է այս սարսափ-կատակերգության սիքուելը, ապա դուք միայնակ չեք: Ֆիլմն այս անգամ պատմում է, թե ինչպես է գլխավոր հերոսը գլուխ դնում ավտովթարում մահացած իր նախկին ընկերուհու ուրվականի դեմ... Ամեն դեպքում, բարդ սյուժե ու պատմություն ակնկալելը միամտություն կլիներ, որովհետև ֆիլմը սևերի կողմից պատրաստված, սև ու մի քիչ էլ գռեհիկ հումորով համեմված մի արտադրանք է, որին սպասում են շատերը:



