1in.am-ը գրում է.
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի 24-ամյա պաշտպան Լևոն Հայրապետյանը միացել է Ղազախստանի նորաթուխ չեմպիոն «Ակտոբե»-ին, որն ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում:
Հայրապետյանի վերջին ակումբը եղել է լեհական «Վիձև»-ը: Պաշտպանը փորձաշրջան կանցնի ղազախական ակումբում, որից հետո հայտնի կդառնա՝ պայմանագիր կստորագրի նա ակումբի հետ, թե ոչ: Այս մասին տեղեկացնում է Sports.kz կայքը:
«Ակտոբե»-ին է միացել նաև Սերժ Դեբլեն, ով հանդես էր գալիս Գյումրու «Շիրակ»-ում:
Նյութի աղբյուր՝ http://sport.1in.am/arm/sport_ssfootball_242413.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել