Նկատել եմ, որ երբեմն մարդիկ «ազատվելու» համար իրենց բացասական էմոցիաներից, այն ստատուսի ձևով ծեփում են ֆեյսի պատին, սակայն դա արդյունավետ մեթոդ չէ, ավելին, այդ «էմոցիոնալ աղբը» հարստացած նոր բացիլներով վաղ թե ուշ վերադառնում է ետ: Դա նույն է, թե աղբը պատուհանից դուրս նետես՝ հուսալով, թե տունդ մաքուր կմնա: Ինչպես աղբի նետման համար կան հատուկ հատկացված վայրեր, այնպես էլ էմոցիոնալ աղբի համար կան այդպիսի վայրեր: Ուրեմն, ինչպե՞ս վարվել: Ձեր պրոբլեմներով կիսվում եք միայն Աստվածայինի հետ, իսկ ուրախությունը՝ բոլորի հետ: Երբ դուք կիսվում եք ձեր պրոբլեմներով, այն չի նվազում, իսկ երբ կիսվում եք ձեր ուրախությամբ, այն բազմապատկվում է: Աստվածայինի տակ կարող եք հասկանալ թե՛ աբստրակտ սուբստանցիա, թե՛ սրբապատկեր, խաչ կամ այլ սիմվոլ, որ ըստ ձեզ, ունի այդ նշանակությունը: Բոլոր հոգևոր մեծ ուսուցիչները ոչ այլ ոք էին և են, եթե ոչ «էմոցիաների աղբատարներ», իսկ իրենց ստեղծած կառույցները աղբի վերամշակման հաստատություններ: Շատ քչերը կգտնվեմ, որ կարող են իրոք տրասնֆորմացնել ձեր էմոցիոնալ աղբը, այդիսկ պատճառով այն ֆեյսի պատին ծեփելը անհույս և նույնիսկ վտանգավոր գործ է: Ես չեմ ասում՝ ֆեյսի վրա պետք է միայն սմայլիկներ լինեն: Եթե ինչ-որ քննարկելու խնդիր կա, ապա լավ է, որ քննարկումը զերծ լինի էմոցիոնալ աղբից: Ի դեպ, հատկապես «հեղափոխական» նպատակներով արված էմոցիոնալ աղբ հանդիսացող գրառումները չեն ծառայում իրենց նպատակին, քանի որ գցելով հանրության էներգետիկ մակարդակը ,ավելի են հետաձգում հեղափոխությունը, որի համար հանրային էներգիայի նվազակի քանակ ուղղակի անհրաժեշտություն է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10202843927001689?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել