Մենք էլ մեր մառոզներից էինք բողոքում: Պարզվում ա, որ էս տարի անտանելի ցուրտ ա անում նաև ԱՄՆ գրեթե ողջ տարածքում, ու շատ տեղեր -40 աստիճանը սովորական երևույթ է, բայց այսքանով ամերիկացիների դժբախտությունը չի պրծնում: Բացի նրանից, որ նրանց մոտ երկու անգամ ցուրտ է, քան Հայաստանում, դեռ մի բան էլ պարզվում է՝ տուպոյ ու անխելք մարդիկ էլ են անգամներով ավելի շատ: 


Հայտնվել են սոցցանցերի օգտատերեր, ովքեր հայտարարել են, որ այնքան ցուրտ է, որ եռացող ջուրը օդ շփելիս սառույց է դառնում՝ դեռ օդ չհասած, ու բազմաթիվ մարդիկ փորձել են կատարել այդ փորձը... արդյունքում տասնյակ մարդիկ դիմել են բժիշկների օգնությանը` տարբեր աստիճանի այրվածքներից գանգատվելով, որոնք առաջացել են եռման ջրից ու գոլորշուց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել