Նյու-Յորքում գործող սատանիստական տաճարի հետևորդները ձեռնամուխ են եղել, որպեսզի ստանան թույլատվություն` Օկլահոմա նահանգի նահանգային կապիտոլիումի վրա տեղադրել սատանայի 2 մետրանոց արձան: Նրանք համապատասխան դիմումով դիմել են այն բանից հետո, երբ նույն շինությունում 2012 թվականին բացվել է 10 Պատվիրանների հուշահամալիրը:
Սատանիստները պատրաստ են հոգալ իրենց կուռքի արձանի պատրաստման և տեղադրման հետ կապված բոլոր ծախսերը, եթե նրանց տրվի համապատասխան թույլատվություն, ինչը, սակայն, քիչ հավանական է, համենայն դեպս, մոտ ապագայում, որովհետև նահանգի իշխանությունները սառեցրել են բոլոր նման դիմումների նկատմամբ ցանկացած որոշում, բայց դիմում գրելու վրա դա չի տարածվում:
Պատճառները հասկանալի են, որովհետև առանց այն էլ մեծամասամբ քրիստոնյա բնակչություն ունեցող կենտրոնական այս նահանգում վերջերս հաճախակիացել էին նման տարբեր նախաձեռնությունները, որոնք ինքնին կարող են սադրանք համարվել (օրինակ վերջերս դիմել էին, որպեսզի ստանան Մակարոնե թռչող հրեշի արձանը տեղադրելու թույլատվություն), մարդիկ ուղղակի կարող է մոռանալ ցանկացած տոլերանտության մասին, եթե տեղադրվի Սատանայի արձանը, որի նախագծային պատկերը կարող եք տեսնել ստորև: