Բրիտանացի տղամարդուն դատել են` հագուստ կրելուց հրաժարվելու համար Panorama.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայում 54-ամյա տղամարդուն դատապարտել են 16 ամիս ազատազրկման: Ըստ բրիտանական լրատվամիջոցների, նա մեկ անգամ չէ, որ խախտել է հասարակական կարգը, նա սկզբունքորեն հրաժարվում է հագուստ կրել: 

Դատարանն անգամ նրան առաջարկել է, որ շոր հագնի, որպեսզի կարողանա ներկա գտնվել քննությանն ու լսել դատարանի որոշումը, սակայն Ստիվեն Գոֆ անունով տղամարդն այդպես էլ չի հագնվել, նրան այդ տեսքով չեն թողել` նիստին ներկա գտնվի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել