Life.panorama.am-ը գրում է.

Մարտին առաջնեկս լույս աշխարհ կգա առաջ. Սամվել Թոփալյան

Երիտասարդ դերասան Սամվել Թոփալյանին մեր ընթերցողները կհիշեն գեղարվեստական բազմասերիանոց ֆիլմերից, սերիալներից, իսկ թատրոնին ժամանակ տրամադրողները, անկասկած, նրան ճանաչում են թատերական բեմերից…Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող մեր մեծերին նվիրված «Հայադարան» հաղորդաշարի հաղորդավար, դերասան Սամվել Թոփալյանն է:

- Սամվել, վաղուց Ձեզ սերիալներում չենք տեսնում: Միայն թատրոնո՞ւմ եք:

- Դեռևս սերիալներից առաջարկներ չունեմ… Աշխատում եմ «Գոյ» և «Մալյան» թատրոններում, «32» թատրոնում արդեն երկու ներկայացման մեջ եմ զբաղված:

- Հայաստանում դերասանի մասնագիտությամբ ապրելը հե՞շտ է:

- Եթե ֆինանսական առումով նկատի ունեք, իհարկե, դժվար է: Բայց, քանի որ ազգությամբ հայ ենք ու մեր երկիրն է, բնականաբար այստեղ ավելի հաճելի ու ցանկալի է ապրելը…

- Այսօր երիտասարդ շատ ռեժիսորներ, դերասաններ փորձում են թատրոնին ժամանակակից շունչ տալ, նորամուծություններ անել: Ինչպե՞ս եք դրան վերաբերում:

- Դա լավ է, եթե անողը ճաշակով է, պրոֆեսիոնալ, ու չափի զգացողություն ունի: Բայց հիմնականում մեզ մոտ ինչ-որ անճաշակ բաներ են ստացվում: Փորձում են «աջ ձեռքով ձախ ականջը բռնել»…

- Իսկ սերիալները, ըստ Ձեզ, ի՞նչ մակարդակի վրա են:

- Ինչ-որ մակարդակի հասել են, բայց, բնականաբար, դեռ շատ գործ կա անելու…

- Երբ սերիալային առաջարկ է լինում, ինչպե՞ս եք կողմնորոշվում՝ համաձայնել, թե ոչ…

- Հիմնականում ծանոթանում եմ, թե ինչ պետք է ներկայացնեմ, բայց կան ֆինանսական և այլ խնդիրներ ևս… Ամեն դեպքում դա դերասանի գործ է, և ամեն մեկը պետք է փորձի իր գործը լավ անել…

- Այսօր այնտեղ ավելի լավ են վարձատրում, քան թատրոններում…

- Ոչ միայն այսօր, միշտ է այդպես եղել… Ֆիլմերում տասնապատիկ ավելի բարձր են վճարել, քան թատրոնի աշխատավարձն է…

- Կան դերասաններ, ովքեր երազում են այս կամ այն կերպարը կերտել: Դուք նման հավակնություններ ունե՞ք:

- Ճիշտն ասած՝ մասնագիտական առումով ես երազանքներով ապրող դերասան չեմ, ամեն ինչին ավելի ռեալ եմ նայում… Հաշվի առնելով այսօրվա ֆիլմարտադրությունը՝ ավելորդ է երազներ ունենալ…

- Սամվել, կա՞ կյանքում ինչ-որ բան, որ երբեք չեք անի:

- Բնականաբար: Չեմ խաբի, չեմ բամբասի… Այդպես անընդհատ կարող եմ թվարկել…

- Իսկ Ձեր մասին մարդկանցից ասեկոսեներ լսե՞լ եք:

- Անկեղծ ասած՝ իմ անվան հետ կապված խոսակցություններ երբեք չեմ լսել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել