Մարդկային անբարոյականությունն ու դաժանությունը իսկապես սահման չունի: Այդ է վկայում նաև այս պատմությունը: Հոդվածում ներկայացված լուսանկարները կցնցեն նույնիսկ նրանց, ովքեր իրենց կյանքում հասցրել են հանդիպել ամենադաժան իրականությանը:
Շատ մարդկանց իսկապես դժվար է հասկանալ, թե ինչպես կարող է մարդ արարածը սառնասրտաբար այդքան ցավ ու տառապանք պատճառել: Ինչևէ, այն, թե ինչպես են այս շանը դուրս նետել անսրտորեն աղբարկղը, անընդունելի է ու դեմ բարոյական նորմերին ու էթիկայի բոլոր կանոններին:
22 հարկանի շենքի յուրաքանչյուր հարկում աղբանետման առանձին խցիկներ կան: Շենքի բնակիչներից մեկը, ում այլևս պետք չի եկել իր շունը, նրան սովամահ է արել ու տեղավորել աղբի համար նախատեսված պոլիեթիլենային տոպրակի մեջ և նետել աղբարկղի խցիկը: Աղբահանության աշխատակիցները մի քանի օրը մեկ մաքրում են շենքի աղբը: 2011թ.-ի մարտի 16-ին` չորեքշաբթի օրը, երբ աշխատակիցները աղբը ցանկացել են դատարկել աղբահան մեքենան, նկատել են, որ պոլիէթիլենային տոպրակը շարժվել է: Բացելով այն՝ այնտեղ մահամերձ շուն են հայտնաբերում:
![]() |
![]() |


Նրանք կապվում են Նյու Ջերսիի Նյուարք քաղաքի կենդանիների հսկողության կենտրոն, ու շանը բուժօգնություն ցույց տալու համար նրան միանգամից տեղափոխում են այնտեղ: Շան մարմնի ջերմաստիճանն այնքան ցածր էր, որ այն նույնիսկ չի երևացել ջերմաչափի վրա, ու անասնաբույժները փորձել են բարձրացնել նրա ջերմությունը: Կարճ ժամանակ անց շանը տեղափոխել են Տինտոն Ֆոլզի 24-ժամյա հսկողությամբ Գարդենի պետական անասնաբուժարան: Եթե տեղափոխելիս նա մահանար՝ նա կիմանար, որ մարդիկ նրան սիրել ու խնամել են: Սակայն նա իսկապես զարմացրել է բոլորին՝ կարողանալով կենդանի մնալ: Նրան արյան փոխներարկում են կատարել, լողացրել ու նույնիսկ փորձել քայլեցնել: Ի պատիվ նրա երկրորդ ծննդյան` Սուրբ Պատրիկի օրվա նրան Պատրիկ են անվանել:


Ուրախ ու առողջ Պատրիկին կարող եք դիտել տեսանյութում:





