Աստղաթափերը չնայած հազվագյուտ երևույթ են, սակայն ավելի հաճախակի են տեղի ունենում, քան մենք պատկերացնում ենք: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի հետաքրքրաշարժ փաստ ընկնող աստղերի մասին:

  1   Երկնաքարային հոսքերն առաջանում են Երկրի մթնոլորտ երկնաքարային մարմինների ներխուժման պատճառով 

5 любопытных фактов о падающих звёздах, которые вы не знали

Երկնաքարային անձրևը մեծ ինտենսիվության երկնաքարերի հոսք է: Երբեմն մեկ ժամվա ընթացքում կարող է մոտ 1000 երկնաքար ընկնել: Ի տարբերություն երկնաքարային անձրևի՝ երկնային մարմինները շատ մեծ չեն՝ մոտ 50 մմ: Փոքր չափսերի պատճառով մեր մոլորակի մթնոլորտ ներխուժելուց հետո նրանք ամբողջովին այրվում են և փայլում այրման ժամանակ, որի արդյունքում մենք տեսնում ենք երկնաքարային անձրևը:

  2   Երկնաքարային հոսքերը կարող են պարբերական բնույթ կրել 

 5 любопытных фактов о падающих звёздах, которые вы не знали

Արևի շուրջ պտտվելու ժամանակ Երկիրն անցնում է միևնույն երկնային մարմինների կողքով: Որքան շատ են լինում այդպիսի կուտակումները, այնքան ավելի գեղեցիկ և տպավորիչ է ստացվում աստղաթափը:  

Արեգակնային համակարգում հանդիպում են նաև մեծ կուտակումներ, օրինակ, ամենահայտնի երկնաքարային անձրևը կոչվում է Պերսևսներ, քանի որ Երկրից այնպիսի տպավորություն է ստեղծվում՝ կարծես երկնաքարերն ընկնում են Պերսևսի համաստեղության կողմից: Այդ անձրևը կարելի է տեսնել աշխարհի տարբեր անկյուններում՝ ամեն տարի, օգոստոս ամսին: Իսկ Լիրիդներին կարելի է հետևել ապրիլի 19-22-ը:

Ներկայումս աստղագետներին հայտնի է 64 երկնաքարային հոսք:

  3   Ընկնելու ժամանակ երկնաքարերը ձայն են արձակում

5 любопытных фактов о падающих звёздах, которые вы не знали

Տեխասում տեղակայված ԱՄՆ-ի Ռազմաօդային ուժերի ռադիոլոկացիոն ռադարը անցյալ տարի ձայնագրել է այն ձայնը, որն արձակում են Պերսեիդ հոսքի երկնաքարերը: Իհարկե, Երկրից անհնար է այդ ձայնը լսել, և դա հասանելի է միայն ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով:

  4   Երկնաքարային անձրևները կապված են գիսաստղերի հետ  

5 любопытных фактов о падающих звёздах, которые вы не знали

Երկնաքարերի որոշ կուտակումներ առաջանում են գիսաստղերից: Գիսաստղը մոտենալով արևին՝ գազերի ինտենսիվ կորստից սկսում է հալվել կամ բաժանվում է երկնաքարային մի մեծ խմբի: Այնուհետև, երկնաքարային նյութը տարածվում է տիեզերական տարածության մեջ, հիմնականում գիսաստղի ուղեծրի շուրջը: Որոշ կուտակումների ծագումը հայտնի է: Օրինակ, Անդրոմեդիդ երկնաքարային հոսքն առաջացել է Բիելա գիսաստղի շնորհիվ, որը կտրուկ կերպով փոխել էր իր ուղեծիրը: 

1846թ.-ին մեծ գիսաստղը բաժանվել էր երկու մասի և դրանց ուղեծիրները աստիճանաբար հեռացել էին միմյանցից, ինչի արդյունքում երկնաքարերից մեկի վայրում առաջացել էին Անդրոմեդիդները:

  5   Աստղաթափերի հետ բազմաթիվ սնահավատություններ են կապված  

5 любопытных фактов о падающих звёздах, которые вы не знали

Կան բազմաթիվ սնահավատություններ, օրինակ, երկնքից ընկնող աստղ տեսնելուց մարդիկ երազանք են պահում: Ուելսում կարծում են՝ եթե հասցնես ճիշտ պահին երազանք պահել, ապա ողջ տարին երջանիկ և հաջողակ կլինես: Որոշ ժողովուրդներ համարում էին, որ եթե երկնքից աստղ է ընկնում, ապա Երկրի վրա ինչ-որ մեկը մահացել է, իսկ մյուսները կարծում էին, որ ընդհակառակը, ծնվել և երկնքից իջնում է նրա հոգին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել