Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Կարինե Աճեմյանի ընտանիքում այս տարին ամենաբարեբերը կլինի, քանի որ թոռնիկի են սպասում:

«Ես ընդհանրապես առաջ նայող մարդ եմ, միշտ եմ առաջ նայում և կարծում եմ, որ բարեբեր հենց այս Նոր տարին է լինելու, որովհետև մենք թոռնիկ ենք սպասում, ինձ համար դա ամենամեծ երջանկությունն է և ամենամեծ կարևորությունն այս կյանքում, որովհետև ընտանիքիցս, աղջկանից բացի ոչինչ ինձ համար ավելի կարևոր չէ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Պատգամավորը, ով միշտ Ամանորն անց է կացնում Հայաստանում և ընտանիքի հետ, ասաց, որ հավատում է հրաշքների, Նոր տարվա հրաշքներին նույնպես հավատում է և, առհասարակ, ինչպես ինքն է ասում, սիրում է մարդկանց, ովքեր հրաշքների, անակնկալների հավատում ու սպասում են, որովհետև առանց դրա երազանքները չեն կարող իրականանալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել