սկիզբը ստեղ
Ու ես չեղյալ համարեցի Սքոթլանդի ու Յարի հանդիպումը: Հենց այդպես: Կամ ավելի ճիշտ, այսպես: Գրչի մեկ հարվածով: Ինչպես ասում են:
***
Երեկո էր ու անում էի ոչինչ: Այդ ընթացքում հիշեցի Անահիտին ու վերցրեցի ընկալուչը, որի միջից դեռևս լսվում էր նրա շնչասպառ ձայնը:
-Էն օրն էլ կնիկն էր զանգել, իմացար, հետոս դուք-ով էր խոսում ու խնդրում էր, որ իրա մարդուց հեռու մնամ,- հևասպառ պատմում էր Անահիտը:
Անցել էր կլոր երկու տարի: Որի ընթացքում որոշ բաներ էին փոխվել: Այդ թվում՝ ես: Մոտեցումները: Որոշ հարցերի վերաբերյալ: Այդքան տարբեր մարդկանց միևնույն տեքստում հավաքելու տրամաբանական պատճառների սկզբնաղբյուր մտքերի հոսքը չգտնելու պարագայում ոչինչ անել պետք չէր: Առավել ևս երկար մտորել: Յարն իր տեղում էր: Այսինքն գնացել էր Ռուսաստան: Սիրածիս վաղուց հրաժեշտ էի տվել՝ հարգելով որոշումս: Թեպետ, արդարության առջև չմեղանչելու համար պետք էր շեշտել, որ, այդուհանդերձ, իմ որոշմամբ չէր, որ բաժանվեցինք: Որոշում պարզապես չկար: Այդպես ստացվեց, և այդպես պետք է լիներ: Իմ տխեղծ սիրածն ու նրա տղպած ատամները: Կյանքի նկատմամբ ունեցած հայտն ու այդ հայտն ակնհայտորեն ձախողելու նպաստավոր պայմանները:
***
Սքոթլանդն ու Անահիտը կրկին հանդիպեցին: Այս անգամ՝ տեքստում: Ավելի ճիշտ կլիներ ասել՝ Կապույտ ճնճղուկների արահետում: Նրանք երջանիկ էին: Ու Անահիտը առաջվա բարակիրան պարմանուհին էր, որ Սքոթլանդը նախկին առնական տեսքով պատանին էր: Ու նրանք սիրում էին զմիմյանս օրեր շարունակ ու թքած ունեին աշխարհում սահմանված կարգի վրա:
Վերջ