Lurer.com-ը գրում է.
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում` «Սելտայի» դեմ հանդիպմանը, Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն դուբլ է ձևակերպել:
Ֆուտբոլիստն իր գոլերը նվիրել է պորտուգալական ֆուտբոլի լեգենդ Էյսեբիոյի հիշատակին:
«Այս գոլերս ձեզ եմ նվիրում, Էյսեբիո: Դուք միշտ կմնաք իմ սրտում»,-թվիթերյան իր էջում գրել է ֆուտբոլիստը:
Նշենք, որ դուբլի շնորհիվ Ռոնալդուն իր կարիերայում խփած գոլերի քանակը հասցրեց 400-ի: 353-ը պորտուգալացին հեղինակել է ակումբային խաղերում, իսկ 47-ը՝ հավաքականի կազմում:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=126553&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել