Հայկական էլեկտրոնային ԶԼՄ-ներից մեկը (չասեմ, որ գովազդ չլինի) իր կայքում տեղադրել և FB-ով տարածել է Քիմ Քարդաշյանի բարեմասնությունների լուսանկարները: Միգուցե ինչ-որ մեկը կարծում է, որ Սուրբ ծննդյան տոնի օրը ինչ-որ փչացածի բարեմասնությունների լուսանկարները տարածելը նորմալ է, ապա ես, մեղմ ասած, համաձայն չեմ: Համենայն դեպս, ամեն լրագրող կամ խմբագիր, որքան էլ փախած ու պայթած ԶԼՄ-ում աշխատի, պետք է այնպիսի նյութեր տպագրի, որ չամաչի իր մոր և երեխայի առաջ: Հարգելի «լուրջ» լրագրողներ, ավելի լավ է գրեք այն հայերի մասին, որոնք հերոսաբար գոյատևում են շրջափակված Հալեպում՝ սովի և ցրտի մեջ: Գրեք այն հայ երեխաների մասին, որոնք ամեն շաբաթ զոհվում են: Գրեք 70-ից ավել սպանված սիրիահայերի մասին: Գրեք այն խոշտանգումների մասին, որոնց ենթարկվում են հայ խաղաղ բնակիչները: Կամ էլ... ավելի լավ է ոչ մի բան էլ չգրեք, ...քան գրեք ինչ-որ բիբերերի, սայրուսների, քարդաշյանների, ինչ-որ անտաղանդ ու անիմաստ հայ ծտերի կայֆերի և աքսեսուարների մասին: Կոնկրետ իմ համար Հայաստանի շախմատի հավաքականի մեկ շախմատիստը ավելի կարևոր է, քան ամբողջ հայկական շոու բիզնեսը՝ իրենց պրոդյուսերներով, «աստղերով» հանդերձ: Պատահական չէ, որ Հին Հռումում սովի ժամանակ քաղաքից վտարում էին բոլոր երաժիշտներին ու դերասաններին... հռոմեացիները, ի տարբերություն հայ լրագրողների, կարողանում են տարբերել կարևորը երկրորդականից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել