Shamshyan.com-ը գրում է.
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 00:40-ի սահմաններում Mercedes մակնիշի 50 CC 444 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Երևան-Մարտունի ավտոճանապարհի Երանոս գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը` Մարտունու ոստիկանապետ Վահան Մարգարյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



