Մեր ազգի մեծամասնությունը տառապում է անցյալի կուլտի բարդույթով: «Մենք էս ենք եղել, էն ենք եղել, էս ենք ունեցել, էսքան ենք ունեցել, դուք ո՞ւր էիք, որ մենք կայինք...և այլն, և այլն»: Չէ, հպարտանալ կարելի է, իմանալ՝ առավել ևս, բայց սարքել այն մատի փաթաթան ու պատեհ-անպատեհ կոխել էդ փաստը սեփական ու այլոց աչքը, մեղմ ասած, զավեշտալի է: Ձեզանից քանի՞սն է փողոցում հանդիպած ԲՈՄԺ-ից փորձել հետաքրքրվել ու ճշտել, արդյո՞ք նա անցյալում գիտնական չի եղել, կամ ակնառու սպորտսմեն: Վստահ եմ, որ ոչ ոք: Դուք ուղղակի տեսել եք ձեր առջև կանգնած ԲՈՄԺ-ի՝ ոմանք զզվել են, ոմանք խղճացել ու առաջ անցել: Կամ քանի՞սն են փորձել անուն-հայրանունով դիմել տաքսու վարորդին, ով պնդել է, թե ժամանակին գործկոմի քարտուղար է եղել, կամ էլ թե՝ Ռուսաստանում հարգված բիզնեսմեն: Էլի ոչ ոք: Ի՞նչ եմ ուզում ասել: Կարևորը ներկան է, էն կարգավիճակը, որում գտնվում ես, ու շա՜տ-շատերի՜ն միևնույնն է, թե դու ով ես եղել, կարևոր է, թե դու ով կաս: Այդպես է նաև պետությունների դեպքում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/yasha.solomonyan/posts/643835472339232?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել