Lurer.com-ը գրում է.

Ավստրալիայում մերկ տղամարդը թաքնվել է լվացքի մեքենայի մեջ՝ ընկերուհուն տարօրինակ անակնկալ մատուցելու նպատակով. հայտնում է The Japan Times-ը:

Մելբուռնի փրկարարները կարողացել են մեծ դժվարությամբ դուրս բերել տղամարդուն լվացքի մեքենայից, որտեղ նա խրվել էր խաղի ընթացքում:

Ոստիկանության, արտակարգ իրավիճակների ներկայացուցիչների և բժիշկների համընդհանուր օժանդակության արդյունքում տղամարդը անվնաս դուրս է բերվել:

«Նրա խաղը շատ վատ ընթացք ունեցավ: Տղամարդը մերկացել էր և ցանկացել հետաքրքիր կերպով զարմացնել ընկերուհուն, բայց արդյունքը այնքան էլ գոհացուցիչ չէր: Պետք է նշեմ նաև, որ անհաջողակ երիտասարդը շատ շփոթված և վախեցած էր», - հայտնել է ոստիկանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել