Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը պատերազմից հետո, ըստ երևույթին, պետք է անցներ դիվանագիտական հարթություն և իր լուծումն ու հանգուցալուծումը տեսներ բանակցային սեղանի շուրջ: Չնայած անցում եղել է դիվանագիտական տիրույթ, սակայն լուրջ հանգուցալուծում չի եղել և հրադադարի ռեժիմի խախտումները բազմաթիվ են շփման գծում: Ստացվում է, որ դիվանագիտությունը էական նպաստ չի բերում այս հարցի կարգավորմանը, մինչդեռ հսկայական ռեսուրսներ է վատնվում կամ մխսվում, իսկ հարցը մնում է չլուծված և խնդրի ծանրությունը մնում է ռազմական ոլորտի վրա, բայց մինչև ե՞րբ: Ռազմական հարթության շրջանակներում լավագույն տղերքը իրենց կյանքի գնով հաղթել ու ազատագրել են հայոց հողը և նույնը հիմա. չնայած բանակում առկա խնդիրների՝ էլի լավագույն տղերքը պահպանում են նախորդների ձեռք բերածը: Բայց մի՞թե դիվանագիտական ապարատը ինչ-որ կտրուկ ու հստակ քայլ չի կարողանում անել ու որևէ շոշափելի արդյունքի հասնել: Հարց է առաջանում. պե՞տք է արդյոք մեզ արտաքին գործերի նախարարությունը իր բազում աշխատակիցներով և հսկայական բյուջեով: Ինչի՞ համար է այն աշխատում, եթե չի կարողանում արդեն երկու տասնամյակ երկրի գլխավոր հիմնախնդրում որևէ առաջընթաց կատարել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.khachikyan/posts/623883380982310
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել